ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թատրոնը վերազինվել է 7 միլիոն եվրոյի չափով

Թատրոնը վերազինվել է 7 միլիոն եվրոյի չափով
14.10.2016 | 08:36

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմական մեխանիզմների վերազինման աշխատանքները ամբողջովին ավարտվել են: Իրականացվել են նաև բեմի տախտակամածի փոխարինման, դահլիճի հատակի հղկման աշխատանքները, դահլիճում տեղադրվել են հանդիսատեսի համար նախատեսված նոր աթոռներ: 2016 թվականի օգոստոսի 25-ին կնքվել է աշխատանքների հանձնման-ընդունման արձանագրություն: Դահլիճը պատրաստ է շահագործման:


Նախնական տվյալներով` թատրոնը վերաբացվելու էր Արմեն էլբակյանի «Պեպո» ներկայացմամբ: Փորձեցինք պարզել` ե՞րբ է հանդիսատեսի համար իր դռները բացելու մայր թատրոնը: Պարզվեց` ժամկետը հստակեցված չէ: Ներկայումս փորձեր են ընթանում: Սակայն 2016-ը շրջանցելու հարկ չի լինի:


Թատրոնը վերազինվել է ՀՀ մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Ստեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների կոնսորցիումի միջև 2014-ին կնքված պայմանագրի համաձայն` 7 միլիոն եվրոյի չափով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ